▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել Euronews-ին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել, որում մասնավորապես ասվում է. 

«Euronews-ին տված հարցազրույցում նշել եմ, որ մենք շարունակելու ենք իրականացնել մեր բարեփոխումների օրակարգը՝ Հայաստանը հարմարավետ բիզնես միջավայրի, տեղական շուկայի առումով տարածաշրջանում բիզնես վարելու միասնական հարթակ դարձնելու ուղղությամբ՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության (GSP +) Իրանի (Ազատ տնտեսական գոտի) և մի շարք այլ պետությունների հետ առևտրային ռեժիմները: Մենք հիմա փորձում ենք մեր տարածաշրջանի միասնական ապագան ստեղծել` փորձելով լինել հարթակ, շուկաների, մշակույթների դարպաս, որտեղ աշխարհի տարբեր երկրները կարող են համատեղվել»: 

info@asekose.am/095519696
Քաղաքական далее