▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանը Բելլա Քոչարյանի մտերիմ ազգականն է. Московский комсомолец

Հայաստանի վարչապետի փոփոխությունը  ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում է: 

"Московский комсомолец"-ը մասնավորապես, գրել է, որ Երևանը հուլիսին ցնցած բողոքի ակցիաներն իշխանություններին հասկացնել տվին, որ առանց բարեփոխումների առաջ գնալ այլևս հնարավոր չէ:

Մեկ օորւմ գործող վարչապետի հրաժարականով և այդ պաշտոնում դրական  իմիջ ունեցող Կարեն Կարապետյանի թեկնածության առաջադրումով, ըստ "Московский комсомолец"-ի, Սերժ Սարգսյանը մեծ հույսեր ունի, որ նոր ձևավորվող գործադիր մարմինը փոքր ինչ կվերականգնի իշխանության հանդեպ վստահությունը:

Ռուսական լրատվամիջոցոը գրում է, թե Կարեն Կարապետյանը կարող է համախմբել նաև քաղաքական տարբեր ուժերին, իսկ անդրադառնալով ասեկոսեներին, որ ապագա վարչապետը հեռու բարեկամ է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, գրում է, որ նա նախկին նախագահի կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ ավելի մտերիմ ազգակցական  կապ ունի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее