Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ծննդյան օրն է. լրանում է նրա 55-ամյակը:
Asekose.am-ի ունեցած տվյալներով, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ճոխ արարողություններ չեն լինի. Կարապետյանն ինքը չի սիրում նման արարողություններ: Շնորհավորելով Կարեն Կարապետյանին՝ հոբելյանի առիթով՝ նշենք, որ նա ծնվել է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Լոռնահովիտ գյուղում, մանկավարժների ընտանիքում: Եղել է Աժ բոլոր գումարումների պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար, իսկ 2008-2011 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
Կրտսեր եղբայրը Տաշիր գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանն է:
Հիշեցնենք, որ Կարապետյաններն անցած քսան տարիների ընթացքում միայն բարեգործական նպատակներով Հայաստանում և Արցախում ներդրել են ավելի քան 100 միլիոն դոլար: