«Կարեն Ճշմարիտյանի Վաշինգտոնի տոմսը գիտեք ինչ է արժեցել, 13 հազար դոլար։ Իսկ սրա համար քրեական պատասխանատվություն հաստատ հասնում է, սա մանր գողություն չէր, ինչպես ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը»,-գրել է «Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով Հետք.am-ի հրապարակումը, որտեղ, մասնավորապես, նշված է. Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմը 2014-2015 թվականներին թվով 118 արտասահմանյան գործուղում է ունեցել, որոնց աշխարհագրությունը չափազանց մեծ ու հետաքրքիր է։ Երկու տարվա ընթացքում նախարարության աշխատակիցներն այցելել են աշխարհի 5 բնակեցված մայրցամաքներից չորսը՝ բացառությամբ Ավստրալիայի:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում