Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների: Որպես կանոն, դիվանագիտական նման քայլ արվում է, երբ երկու երկրների հարաբերությունները վատթարացնող ինչ-որ հանգամանք է ի հայտ գալիս, կամ էլ՝ քաղաքականության էական խմբագրումների անհրաժեշտություն է առաջանում: Իմ սուբյեկտիվ կարծիքով, Կոպիրկինը Մոսկվա է կանչվել ԱԺ-ում Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարությունների հետ կապված, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ երկու երկրների մասնակցությանը 44-օրյա պատերազմին: Չի բացառվում, իհարկե, որ Մոսկվայում կանխատեսում են ստացումներ Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ ստատուս-քվոյի հնարավոր փոփոխության հեռանկարով ու «առաջին ձեռքից» տեղեկատվություն ստանալու խնդիր ունեն»: *** Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների համար։ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ *** |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է, թե ինչու է Մոսկվա կանչվել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ «Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է նա և հավելել․ «Մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների»: |
«Կարծում եմ ՝ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների հետ կապված»․ Սուրենյանց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet