▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պատմում է, թե ինչու՞ գնաց այդ քայլին

Մարտի 7-ին Կառավարության շենքի մոտ բենզինով ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին 75-ամյա Ժորա Մալոյանն է, ով ԱրմԼուր-ի հետ զրույցում ասել է, որ ինքը գիտնական, գյուտարար է։ Նրա խոսքով՝ իրեն թույլ չեն տալիս ազգը փրկել Էներգետիկ ճգնաժամից, Հայաստանին սպառնացող վտանգներից։ Ժորա Մալոյանը բողոքում է, որ լրատվամիջոցները հրաժարվում են իրենից հարցազրույց վերցնել, ուստի ինքնահրկիզման փորձը իր ձայնը լսելի դարձնելու նպատակ է ունեցել։ Իսկ Հայաստանին սպառնացող վտանգների ու իր ունեցած փաստարկների մասին խոստացավ խոսել այն ժամանակ, երբ իր համար մամուլի ասուլիս կկազմակերպվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее