▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության պարագլուխը վախի մեջ է. Գառնիկ Դանիելյան

Կառավարության պարագլուխը վախի մեջ է. Գառնիկ Դանիելյան

***

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը ծայրից ծայր ապօրինի է, իշխանությունները հանցավոր համաձայնության են եկել ադրբեջանական կողմի հետ և Տավուշի մարզում կատարում են կենսական նշանակության զիջումներ, որը քրեորեն պատժելի է։ Ադրբեջանական կողմի պարտադրանքի ներքո հանձնում են առաջնագիծը։ Մեր պահանջը միջազգային նորմերին համապատասխան սահմանազատման և սահմանագծման գործիքակազմի կիրառումն է։ Սա պետական դավաճանություն է»,-Կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

***

«Մարդկանց մոտ անորոշություն ու վրդովմունք է։ Կիրանցից զանգել, ասում են՝ եթե այսպես շարունակվի, տունս այրում եմ։ Ոչ ոք այդ պայմաններում չի ապրելու, Կիրանց գյուղ չի լինելու։ Մի գյուղի հարց չի, հարակից գյուղերի խնդիրն է, արտագաղթ է սկսվելու, մարդ չի մնալու։ Հայաստանի դարպասները հանձնում ենք թշնամուն»,- լրագրողների հետ զրուցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

***

«Բագրատ Սրբազանն այն անձն է, ով կարողանում է բոլորին համախմբել իր շուրջը։ Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ Սրբազանն է, իսկ Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել»,- լրագրողների հետ զրուցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее