▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կառավարության ֆեն-շույի մասնագետն անսպասելի հրաժարական տվեց

ArmComedy-ն գրում է. 

ՀՀ կառավարության ֆեն-շույի առաջատար մասնագետ Ստեփան Ձինտաոն այսօր աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Դիմումը իսկապես շոկային էր, հաշվի առնելով, որ ֆեն-շույի մասնագետի հաստիքը գործադիրում ստեղծվել էր ընդամենը 3 ամիս առաջ և նրա հետ մեծ հույսեր էին կապվում։ «Ի սկզբանե պայմանը այսպիսին էր ՝ ինձ թողնում են բոլոր անհրաժեշտ փոփոխությունները անել, իսկ ես ապահովում եմ 10-12% տնտեսական աճ։ Սակայն դրա համար ինձ պետք էր շենքից վերացնել բացասական աուրան՝ մասնավորապես ճաշարանից պետք էր վերացնել քաբաբը, և փոխարինել այն կանաչ թեյով։ Քաբաբը շատ վատ ֆենշույ է», – նշում է մասնագետը։

Նախարարները նաև չեն համաձայնվել գրասենյակներում տեղադրել փոքրիկ շատրվաններ կամ ջրհոսներ, պատճառաբանելով, որ այդ ձայնից անընդհատ զուգարան են ուզում։ Խոչընդոտվում էր դրական էներգիայի շրջանառությունը շենքով՝ անվտանգության աշխատակիցները չէին թողնում դռան վերևը կախել «Քամու ձայն» կոչվող զանգակները։ Իսկ մասնագետի պնդմամբ դա տնտեսության առողջացման առանցքային կետերից մեկն էր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее