▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են` Ավինյանն ապօրինի է ստանձնել քաղաքապետի լիազորությունները»

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարության անդամները կամա թե ակամա հաստատում են, որ Տիգրան Ավինյանն ապօրինի է ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները
Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով:
Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա չէր կարող երդվել ու ստանձնել քաղաքապետի լիազորությունները:
Ակնկալում ենք, որ դատարանն օրենքով կառաջնորդվի և կբավարարի մեր հայցը:
Ի դեպ, Ավինյանի թիմակիցները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալ Վաչե Տերտերյանը, ԱԺ-ում թեմային անդրադառնալով՝ հաստատել են, որ համայնքների ավագանիների նիստերը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի երդման արարողության նիստը, պետք է իրավազոր լինեն, իսկ դա հնարավոր է միայն քվորումի ապահովման դեպքում: Այնպես որ, Երևանի քաղաքապետարանում այս կարևորագույն հարցում կա ապօրինություն՝ այդտեղից բխող հետևանքներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее