▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյանի վերահսկողականի պետի բիզնեսը. վաճառքի է հանվել Այվազովսկու կտավը

Armtimes.com-ը գրում է.

Հոկտեմբերի 21-ին կայքը հրապարակել էր վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանի եւ նրա կնոջ ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագրերը, որտեղ ուշագրավ մի դրվագ կար: Գրիգորյանի կինը՝ Արմինե Քոչարյանը, 150 հազար եվրոյով մի նկար էր վաճառել: Հրապարակումից հետո բազմաթիվ հարցեր առաջացան, որոնք առայժմ անպատասխան են:

Սարգիս Գրիգորյանն ու Արմինե Քոչարյանը բոլորովին էլ չեն թաքցնում, որ «Շեդեվր»-ը իրենց է պատկանում: Ամենաթարմ օրինակը՝ հոկտեմբերի 7-ին Ժամանակակից արվեստի թանգարանում բացված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսն է, որին ներկա էին ե՛ւ Սարգիս Գրիգորյանը, ե՛ւ Արմինե Քոչարյանը (տես ստորեւ ներկայացված լուսանկարը):

Վարչապետի վերահսկողական ծառայության պետի ընտանիքին պատկանող կենտրոնում վաճառվում են այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են՝ Հովհաննես Այվազովսկու «Դիմակայություն» կտավը, ներկայացված է նաեւ Արշիլ Գորկու, Գեւորգ Բաշինջաղյանի եւ այլ հեղինակավոր նկարիչների աշխատանքներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее