▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյան եղբայրների ընտանիքները

Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ քաղաքական եւ հասարակական ազդեցիկ գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացրել է Կարեն եւ Սամվել Կարապետյաններին եւ նրանց ընտանիքը։

новый коллаж

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը եւ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող միլիադրատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության նախագահ Սամվել Կարապետյանը ծնունդով Հայաստանի Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղից են (այժմ Տաշիր)։

Կարեն Կարապետյանը եղբորից մեծ է չորս տարով։

Նա ծնվել է 1961թ. մարտին։

Ավարտել է նախ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա նաեւ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:

6

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարեն Կարապետյանը նախ աշխատել է  Կալինինոյի շրջանում որպես ուսուցիչ, հետո հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, այնուհետեւ ՝ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար,  ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1995-ից մինչեւ 2008թ. չորս անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, որից հետո զբաղեցրել  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այժմ Կարեն Կարապետյանը կրկին ԱԺ պատգամավոր է։

Նա ամուսնացած է Անուշ Ղազարյանի հետ եւ  ունի երեք երեխա:

5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարեն Կարապետյանի ավագ որդին Վահե Կարապետյանն է, ով ամուսնացած է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի քրոջ դստեր՝ Վիկտորիայի հետ։

ff

10457774_669979926421581_3270709404318212251_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ՝ Վահեն ու Վիկտորիան իրենց որդուն Սամվել են անվանել։

Վահե Կարապետյանը ղեկավարում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее