▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կապշեք, երբ տեսնեք 8 վերջույթով ծնված այս փոքրիկին

Չինաստանի Գուանդուն նահանգի Հոյչժոու քաղաքի ծննդատներից մեկում լույս աշխարհ է եկել 8 վերջույթ՝ 4 ոտք ու 4 ձեռք ունեցող տղա:
3 կգ կշռող երեխան լույս աշխարհ գալու 13-րդ օրը շտապ տարվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ վիրաբույժները մի քանի ժամվա վիրահատությունից հետո հեռացրել են ավելորդ վերջույթները:
Ներկայում երեխայի վիճակը կայուն է, հայտնում է Mirror-ը:
Բժիշկների խոսքով՝ երեխայի մայրը պետք է երկվորյակ ունենար, սակայն պտուղներից մեկը սկսել է դեֆորմացվել արգանդում՝ արդյունքում դառնալով եղբոր մարմնամաս:

Երեխան ինչ-որ մի ժամանակ պետք է անցկացնի հիվանդանոցում:

Լրագրող

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее