Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 7-ին, Միացյալ Նահանգների դաշնային բյուրոն ձերբակալել է հանցագործ աշխարհում հայտնի, «Պզո» մականվամբ Արմեն Ղազարյանին:
Մինչ Արմեն Ղազարյանի 5 փաստաբանները փորձում էին պարզել ձերբակալման պատճառ, 4 օր անց՝ հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում ձերբակալվեց «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը:
Հարկ է նշել, որ Շաքրոն, ով համարվում է ռուսական հանցագործ աշխարհի ամենավառ ներկայացուցիչը, բավականին մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ է Արմեն Ղազարյանի հետ:
Ըստ ասեկոսեների, ձերբակալությունից առաջ Արմեն Ղազարյանի հեռախոսազանգերը, որ լսվել են ամերիկյան իրավապահների կողմից, մեծամասնությամբ եղել են Շաքրո Մոլոդոյի հետ:
Ամերիկյան աղբյուրները չեն բացառում, որ Արմեն Ղազարյանն ու Շաքրո Մոլոդոյը, որոնք դեռ կալանավայրերում են, շատ շուտով ազատություն կստանան և դա կլինի կամ միևնույն օրը կամ մեկ-երկու օր տարբերությամբ: