▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանոններ, որ պետք է պահպանել լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմի» ընթացքում

ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼ

1.ԼՂՀ - Ադրբեջան ԶՈւ շփման գծում այս պահին իրավիճակն համարյա նույն է, ինչ երեկ։ Պատերազմի վերսկսման մասին խոսելը շուտ է, բայց որ հրադադարը խախտված է` դա հաստատ։ Պարզապես զգոն եղեք կրկին՝ տեղեկատվության ճշտության, ստուգված լինելու հարցում։ 
2.Զերծ մնացեք որևէ կայքից, նույնիսկ հայկական` բացի ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ։ 
3.Մի հետևեք անծանոթ անձանց ՖԲ և սոցկայքերում այլ գրառումներից։ 
4.Սգուգեք ձեզ այցելող, գրող կամ ընկերանալ առաջարկողների էջերի իսկությունը:
5.Մի հավատացեք նաև զանգվածային վայրերում, տրանսպորտում կամ հրմնարկություններում վստահաբար արվող հայտարարությունների եթե դրան արված չեն լիազորված անձանց կողմից: 
6.Անհիմն ու անդադար մի զանքեք Արցախում ձեր ծանոթների` մի գերծանրաբեռնեք կապը։ 
7.Մի հարցրեք ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն` միայն առողջության մասին։ 
8.Առանց ՊՆ կամ ՊԲ պաշտոնական հայտարարությունների արյուն, փող, ապրանք մի հավաքագրեք կամ հանձնեք զինվորների համար։ Հետևեք լիազոր անձանց ցուցումների: 
9.Եթե դուք զորագրված չեք` մի շտապեք Արցախ ու առավել ևս` դիրքեր։ Նախ անիմստ կուտակում, երկրորդը` դիրքեր ձեզ չեն թողնի: 
10.Բայց ամենակարևորը` մի թույլ տվեք ձեր շրջապատում պանիկա, ինչպես նաև հիստերիա տարածեն։

 

Նարեկ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее