ՕԼԻԳԱՐԽ... Ի՞նչ է սա... Անտիկ ժամանակաշրջանում օլիգարխիան այլ իմաստ ուներ, ինչը նա ունի այսօր, իսկ այսօր, հատկապես Հայաստանում, ՕԼԻԳԱՐԽԸ այլ հասկացություն է: Հաճախ օլիգարխին նույնականացնում են մեծ հարստություն ունեցող մարդու հետ: Սակայն հայաստանյան չափանիշներով հարուստ լինելը դեռևս չի նշանակում, որ դու կարող ես հավակնել ՕԼԻԳԱՐԽԻ «պատվավոր» տիտղոսին: Եվ ընդհանրապես, այսօր աշխարհում շատ միլիարդատերեր կան, որոնց ոչ ոք օլիգարխ չի համարում: Հայաստանում ՕԼԻԳԱՐԽԸ առաջին հերթին մտածելակերպ է, աշխարհայացք ու ապրելակերպ, մարդ, ով վեր է կանգնած ամեն ինչից ու առաջին հերթին ՕՐԵՆՔԻՑ ու ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ, մարդ, որի առաջ բոլոր ճանապարհները բաց են....բաաայց....երեկ կատարվեց, գրեթե, անհնարինը: Ոստիկանը հայաստանյան օլիգարխին ճանապարհ ցույց տվեց, ճանապարհ, որով շարժվում է հասարակ ժողովուրդը: Մի կողմ թողնենք այս երևույթի իրավական կողմը: Խնդիրը հատկապես հետաքրքիր է հոգեբանական տեսանկյունից: Երկար տարիներ Հայաստանում ուռճացվել է օլիգարխի կերպարը, լեգենդներ են հյուսվել, թե օլիգարխը ամենակարողն է, թագավոր ու դատավոր է, մի խոսքով «դեմը խաղ չկա», ու հանկարծ հոոպ... Միջին դասի ոստիկանը շատ հանգիստ օլիգարխի ճանապարհը փակում է, թե սխալ ճանապարհով եք շարժվում: Սա իսկապես խորհրդանշական է, այն, ինչին հասարակությունը ականատես եղավ երեկ, ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ ամենակարող թվացող օլիգարխը հասարակական կարգը պահպանողի առջև ոչ միայն անզոր է, այլև բավականին շփոթված, երբ իհարկե նրանց կանգնեցնելու և իրենց ճանապարհը ցույց տալու կամք և վճռականություն կա: Սա միգուցե կարևոր կարծրատիպի քանդման գոծընթացի սկիզբ էր, և հուսանք, որ «Կանգ առ, օլիգարխ» օպերացիան իր շարունակությունը կունենա:
Գրառումը` «Ազատ խոսք» ֆեսյբուքյան էջից