ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի վերաբերյալ հայտարարությանը, ասել է. «Համաձայն եմ, որ Բելառուսի գործողություններին ադեկվատ պատասխան է պետք տալ, բայց դրա համար կա դիվանագիտական լեզու, իսկ Նիկոլն ի՞նչ է անում: Ոչ թե պետք է անցել գյադայական ձևակերպումների, դեմարշների... սա իր հոգեբանությունն է: Երբ ես ասում եմ՝ քուչի գյադա, ի՞նչ է նշանակում, դա հետևյալն է. կան, է՞, տենց լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ համարում են, որ տղերքը կանգնած են իրենց կողքը. գնանք խփենք, և այլն, բայց հենց մի երկու հատ չափալախ ուտում են, դրանից հետո միանգամից կուռկուռի ձագ են դառնում, ու գնում են չափալախ տվողի ձեռքը կամ որևէ այլ մասը պաչում են: Էդ ուղիղ էն ա, ինչ հիմա ինքն անում ա... Իր ամբողջ պահվածը որ նայենք մինչև պատերազմը՝ Տավուշի արկածախնդրության ժամանակ, գրավում էր, Ազգային հերոս էր տալիս, Սարդարապատի դուխից էր խոսում, բայց, էդ ծեծը ստանալուց հետո գնում, պաչում ա Ալիևի ու Էրդողանի ձեռքն ու ամբողջ պահվածքով ցուցադրում ա, որ ինքը պատրաստ ա նոր տերերին ծառայել, իսկ հին տերերի վրա ամենավերջին գյադայական արտահայտություններով գոռգոռալ, հայհոյել, այլն: Էս ա իրա պահվածքը»: Հիշեցնենք՝ ԱԺ-ում կառավարության 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Ես հայտարարում եմ, որ այսուհետ այլևս Բելառուս չեմ մեկնի, քանի դեռ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսում է։ Իսկ ընդհանրապես, հայտարարում եմ, որ այսուհետ Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու»: |
«Կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ մի 2 չափալախ են ուտում, կուռկուռի ձագ են դառնում». Լևոն Զուրաբյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet