Կալիֆորնիա նահանգի ոստիկանությունը պարզել է Ուեսթ Քովինա քաղաքում ոստիկանական մեքենան առեւանգած, հետապնդումից հետո սպանված կասկածյալի ինքնությունը։ Սպանվածը Նորթ Հալիվուդի 45-ամյա բնակիչ Գևորգ Ալաչաջյանն է։ Դեպքը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ:Ալաչաջյանը զանգահարել էր ոստիկանություն՝ իբր օգնություն է հարկավոր։ Դեպքի վայր ժամանած ոստիկանը դուրս էր եկել մեքենայից, այդ ժամանակ կասկածյալը նստել էր մեքենան և մեծ արագությամբ սլացել։ Ոստիկանները մեկ ժամ շարունակ հետապնդել են նրան, փորձել կանգնեցնել: Ալաչաջյանը դուրս էր եկել մեքենայից, դիմադրել, արդյունքում ոստիկանները գնդակահարել էին նրան։