Երգիչ Անդրեն նոր հոլովակ է հրապարակել ու նշել, որ Կալիֆոռնիայում գրանցված երկրաշարժի ժամանակ ձայնագրելիս է եղել նոր հիթը։
«Կալիֆոռնիայի 7.1 բալլանոց երկրաշարժի ժամանակ ես ու @itsmiks-ը ձայնագրում էինք մեր նոր երկրաշարժային հիթը։ Իսկ թե ինչ եղավ մեզ հետ՝ դիտեք այս փոքրիկ վիդեոյում։ Իրականում ամեն ինչ այսքան զվարճալի չէր։ Լավ անցած լինի։
ԱՅՍՕՐ ԻՄ ԾՆՈՒՆԴՆ Է։ Նոր տարիք, նոր հիթ ու նոր ոճ։ Շատ Շուտով ՆՈՐ ԱՆԴՐԵ»,- իր միկրոբլոգում տեղադրված տեսանյութի մեկնաբանություններում գրել է նա։