Արտաշատի քաղաքացին բաց նամակ է ուղարկել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանին.
«Արտաշատից Երևան գալը իրական դժբախտություն է: Միկրոավտոբուսով տեղափոխում են 25-30 մարդ, որը արդեն անտանաելի է, ամառվա այս տապին: Տրանսպորտի և կապի հարգելի նախարար խնդրում ենք այս խնդրին ուշադրություն դարձնել, որքան կարելի է նման կերպ գալ Երևան դասի կամ աշխատանքի: Ամենաահավորն այն է, որ նման ծանրաբեռնված վիճակում վարորդները մեծ արագությամբ են գալիս, որը բավական վտանգավոր է: Երկու օր առաջ նման արագության ընթացքում արգելակելու պատճառով մի կին ընկավ և վնասվածքներ ստացավ: Պարոն նախարար հուսամ Արտաշատ քաղաքի բնակիչների խնդիրներին նույնպես ուշադրություն կդարձնեք, ինչպես Երևանի բնակիչների խնդիրներին եք դարձնում: Կարևոր չէ, թե ես ով եմ կարևորը, որ տեսանյութով հասկանալի կլինի, որ անհնար է նման կերպ երթևեկելը»:
Տեսանյութը` politik.am-ից: