▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը հայտնվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվում է՝ 2012թ. դեկտեմբերի 27-ի հրամանի համաձայն՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Պողոսյանը, որն ունեցել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպական- տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ, հիմա ամբաստանյալի կարգավիճակում է:

«Ժողովուրդը» պարզեց, որ 2016թ. մայիսի 12-ին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը նոր քրեական գործ է ուղարկել Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Գուրգեն Պողոսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 315-րդ հոդվածի 1-ին մասով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее