ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում արդեն երկրորդ օրն է` հորդառատ անձրևները չեն դադարում: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն: Ռեկորդային քանակի տեղումները ափերից հանել են մայրաքաղաքի հյուսիս-արևելքով հոսող Յաուզա գետը, որը հեղեղել է փողոցները: Փրկարարները ջրի տակ մնացած ավտոմեքենաներից 200 մարդ են դուրս բերել: Հեղեղվել են նաև մանկական խաղահրապարակները, շենքերի մուտքերը: