▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդին վարկերից կախվածության մեջ պահելու համար արդեն առաջարկվում են հարսանիքների վարկ

Ահա եւ մեր վաշխառուական բանկերի վերջին հնարքը ժողովրդին վարկերից կախվածության մեջ պահելու համար: Արդեն առաջարկվում են հարսանիքների վարկ, որի տրման համար չեն ուզում եկամուտներն ապացուցող ոչ մի փաստաթուղթ, միայն բավական է անշարժ գույքի գրավադրումը: Այսինքն ինչ է ստացվում? Եթե մի ծնողների մասի համար հարսանիքից խուսափելը արդարացվում էր բավական միջոցներ չունենալով, հիմա ոչ ոք այլեւս չի կարող միջոցների բացակայությունը բերել հարսանիք չանելու պատճառ, որովհետեւ մեր երիտասարդները գիտեն, որ իրենց ունեցած անշարժ գույքի դիմաց, բանկը տալիս է վարկ, ու բանկին պետք չէ ապացուցել քո վճարունակությունը: Իսկ թե վարկը հետագայում ինչ միջոցներով պիտի փակեն խեղճ ծնողները, երիտասարդներին այդքան չի հետաքրքրի, որովհետեւ պատիվը եւ մեկ օրվա ուրախությունը ավելի կարեւոր են, քան հետագայում ինչ որ գույքից զրկվելու հեռանկարը: Ինչ խոսք բանկերի համար ամենակարեւորը իրենց գեր շահույթը ապահովելն է, դե պարզ բան է, եթե քեզ չեն հարցնում ինչպես ես փակելու վարկդ, եւ արագացրած տարբերակով գումարը տալիս են, էլ չես կարող մեղադրել բարձր տոկոսադրույքների համար: Կանխատեսելով սպասում եմ ձմռանը առաջարկվելիք ԳԱԶԻ կամ ՀՈՍԱՆՔԻ վարկերին: Բա մեր բանկերը հո չեն թողնելու, որ մենք սառենք, մանավանդ որ անցած տարի շռայլությամբ տրամադրվեցին ՆՈՐ ՏԱՐՎԱ վարկեր: ի հարկե կլինեն հակադարձողներ, որ կպնդեն մեր բանկերի մարդկային գեր հոգածության մասին: Միայն թե աղքատ երկրում վաշխառուական բանկերի ծաղկումն ապացուցում է մեկ բան, որ հիմնական կեղեքինչներից բացի կան նաեւ նոր գաղութարարներ, որոնք գալիս են նոր բանկիրների դիմակի տակ:

 

Վարդան Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее