▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովրդի լուծը թեթևացրեք՝ ստիպեք հարկային և վարկային փարեփոխումներ կատարել

Հարգելի լրագրողներ ջան, պատգամավոր ընկերներ ջան, կուսակցական ու անկուսակցական, հոգևորական ու տերտերությունից հեռու ընկերներ ջան, Լիսկա- միսկա, ասրյան ու զորիբալայական, կճոյան ու եսիմ ինչերի կյանքով տապկվողներ ջան, դրանց բաց թողեք, ժողովուրդն է տառապում, խնդրում եմ, ձեր ուշադրությունը ուղղորդեք հարկային դաշտին, ստիպեք իշխանավորներին և կառավարությանը, հարկային և վարկային բարեփոխումնե կատարելու, թե չէ էս քրեաօլիգարխիկ, գող ու ... իշխանությունները, ժողովրդի ուսերին ուղտի բեռ են դրել ու մատով էլ չեն օգնում, օր օրի հարկային բարեփոխումների անվան տակ, նորամուծություններ են կատարվում, որից շարքային հարկատուն է տառապում ու տուժվում: Գյումրիում յուրաքանչյուր ամիս փակվում է դեռ չբացված մի խանութ, կամ մի գործ: Ուղղիղ օրորոցի մեջ են խեղդում,խեղճ հարկատուն տուն տեղ, հարևանից պարտք, տուն ու բարեկամի ոսկի գրավ դնելով, մի նոր գործ են սկսում, որ գոյատևեն ու փոխարենը հայտնվում սնանկության ճիրաններում, նոր պարտքերի մեջ, որից իսկապես մարդիկ ելք չունեն: Բանկերն էլ մյուս կողմից են փայ մտնում: Ժողովուրդը բռնաբարվում է առանց դիմադրության, հաճույք էլ չի ստանում դրանից: Մի խոսքով, ամեն անարժանի հետևից ընկնելու, սրա- նրա ասածները բերանի ծամոն դարձնելու փոխարեն, փորձեք ժողովրդի լուծը թեթևացնել՝ ստիպելով հարկային և վարկային փարեփոխումներ կատարվելու:

Մամիկոն Համբարյան

Ֆեյսբուք 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее