Ժողովուրդ ջան, փախչելու ա․․․Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին
«Դուք վախկոտ ղեկավարի եք պաշտպանում, որը թշնամու դիմաց ձեզ երբեք չի պաշտպանելու։ Դուք իրեն ազնվորեն պաշտպանում եք, բայց նա ձեզ չի պաշտպանելու, ձեզ մատնելու է ու փախչի։ Դուք եք մնալու ամոթով ու ասելու եք՝ դե ախպեր ի՞նչ անեինք»,-կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկաններին դիմեց Բագրատ Սրբազանը։ *** |
«Տեղեկություն ունեմ, որ ետնամասից փախչելու է։ Հիմա ոստիկանական շարքերն այն կողմի վրա խտացրել են, որ մարդն առոք-փառոք փախչի։ Փախչելու է և այսպս է իր կյանքը լինելու Հայաստանում, նա պետք է իման, որ փախուստի մեջ է ապրելու»,-կառավարության շենքի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ում գլխավորությամբ այս պահին ընթանում է կառավարության հերթական նիստը։ *** |
Կառավարույան շենքի դիմաց շարունակվում է «Սրբազան» պայքարի բողոքի ակցիան։ Բագրատ Սրբազանը անդրադառնալով կարմիրբերետավորների գործողություններին՝ ասաց․ «Բովանդակություն, էություն, ինքնություն, խորհրդանիշ, պատիվ, ոչինչ չեն թողել, միայն փողոց են թողել, և այդ փողոցն էլ արտահայտվում է ոստիկանական որոշ խուլիգանական խմբերով։ 30 հոգով մեկ մարդու են ծեծում։ Ձեր կանայք ու երեխաները պետք է ամաչեն ձեր փոխարեն, այ խուլիգաններ, ես ուղղակի ասում եմ էդ 30-40 գունզգույն բերետներով խուլիգաններին, փողոցայիններին, որոնք պարզապես փող են ստանում, էդ փողն էլ չգիտեմ՝ ոնց են վայելում»։ *** |
«Մեր բովանդակությունը լրիվ փոխվել է Արարատ չկա, հող հանձնող գնդապետին գեներալի կոչում են տալիս, սա է Հայաստանը»,-Կառվարության շենքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Բագրատ Սրբազան։ *** |
«Տղերքը չեն ուզում իրենց այսպես պահեն։ Երեկոյան հավաքների ժամանակ իրենց ասում են կամերաների առջև պետքա բոքսով խփեք մարդկանց գլխին, որ մյուսները վախենան»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ մատնանշելով կարմիրբերետավորներին։ Դիտեք նաև՝ |
Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները շարունակում են փակ պահել Կառավարության շենքի բոլոր մուտքերը, սպասում են, թե երբ է Փաշինյանը դուրս գալու։ «Դուրս արի, որտե՞ղ ես թաքնվել, թե հրաման ես տալու ծեծեն, ջարդեն ժողովրդին»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ խոսքը ուղղելով Նիկոլ Փաշինյանին։ Նա ասաց նաև, որ կմնա շենքի մոտ այնքան, մինչև Նիկոլ Փաշինյանը դուրս գա» |