Արցախյան օրակարգ. խնդիրները, մարտահրավերները և առաջնահերթությունները․ բանախոս՝ Կարեն Բեքարյան
Այսօր մատուցվում է մեր հանրությանը այն, որ եթե մեր ձայնն ու գլուխը բարձրացնենք, մեր մեջքն ուղղենք, ապա պատժվելու ենք պատերազմով, որն էլ իր հերթին նույնացվում է պարտության հետ։
Պատերազմի ամենագրգռող, դիմացինին ագրեսիայի դրդող հանգամանքը նրա ախորժակը բավարարելն է։
Ամենօրյա կտրվածքով այս իշխանությունը բավարարում է Ադրբեջանի ախորժակը, հիմա այդ բավարարելու արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան ձգտելու են խաղաղությա՞ն, թե՞ ձգտելու է ավելին պոկելու, մինչև վերջնական ոչնչացում։
Որ պահին աշխարհը համարեց Արցախի էջը շրջված, բացվելու է Սյունիքի էջը, շրջվի Սյունիքինը, բացվելու է Գեղարքունիքի էջը։
Այս ընթացքը կընթանա մինչև լիակատար ոչնչացում։
Պետք է այնպիսի իշխանություն, որը կսահմանի կարմիր գծեր ու երբ այդ գծերը սահմանված լինեն, գործընկերների պակաս չի զգացվի։