Փաստաբանների պալատ դիմում է ներկայացվել փաստաբան Գարիկ Գալիկյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու պահանջով:
Վերջինս մասնակցել էր «ATV» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի թողարկումներից մեկին, որի հերոսը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ էր ու չէր կարողանում աշխատանք գտնել:
Կարգապահական վարույթին վերաբերող դիմումի մասին լրագրողներին տեղեկացրել է «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի իրավաբան Արթուր Մակարյանն, ում խոսքով Գարիկ Գալոյանը թույլ է տվել փաստաբանին ոչ հարիր արտահայտություններ: