▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ջերմուկում թշնամին կրակում է, ի՞նչ զբոսաշրջային փաթեթ»․ պատգամավորը՝ Քերոբյանին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք Ջերմուկը՝ որպես զբոսաշրջային քաղաք, անվտանգ է համարում։ Նշենք, որ Վահան Քերոբյանը զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրական փաթեթ է ներկայացրել, որով զբոսաշրջային վերահսկողության նոր մեխանիզմներ պետք է գործեն․ նոր հնարավորություններ են բացվում զբոսաշրջային գործունեության և այդ գործունեությունը Հայաստանի տնտեսական զարգացման համար ծառայեցնելու նպատակով։ «Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ Ջերմուկում ե՞րբ եք եղել։ Էս օրենքը որ բերել եք, արդյոք քննարկե՞լ եք անվտանգությունը։ Ջերմուկում մենք նորից տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե տեսնելու ենք էն վիճակը, որը կա»,- հարցրեց պատգամավորը։ «Ջերմուկում եղել եմ հուլիս ամսին՝ քննարկելու ինչպես է անցնում ամառային ամիսները և էդտեղ հանդիպեցինք հյուրանոցների հետ, խնդրեցին մի քիչ ակտիվացնել․․․ Սա օրենք է, որ երկրի ներսում զբոսաշրջիկներն ապահովված լինեն լավ ծառայություններով, լավ ենթակառուցվածքներով և չենթարկվեն տարբեր տեսակի խաբեությունների, իսկ անվտանգության տեսանկյունից, գիտեք, որ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ապահովենք երկարատև խաղաղություն»,- ասաց նախարարը։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադառնալով Հայաստանում հնդիկների թվին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նրանք համարվում են զբոսաշրջիկներ, ասել է․ «Չէ, եթե նայեք․․․ Կա միջազգային մեթոդաբանություն, թե ով ա համարվում զբոսաշրջիկ։ Էն մարդիկ, ովքեր աշխատանքային միգրանտներ են, նրանք չեն համարվում, բայց անշուշտ, եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք և էդ ուղղությամբ աշխատում ենք»։

Հարցին՝ իսկ հնդիկների թիվը հստա՞կ է․ տպավորություն է՝ առաջիկայում նրանք հայերից շատ կլինեն Հայաստանում, պատասխանել է․ «Տարբեր թվեր են հնչում։ Սահմանահատումների վերաբերյալ թվերը խոսում են նրա մասին, որ ավելի քիչ են, քան 30 000-ը, գուցե նաև, 20 000-ը։ Մոտավորապես 20 և 30 հազարի միջակայքում է»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее