Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ ներկա է գտնվել «Երևան ջազ ֆեստ-2019» 5-րդ ամենամյա փառատոնի փակմանը:
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր տարածել ֆեյսբուքյան իր էջում ու գրել․
«Ինչպես Վահագն Հայրապետյանն է ասում՝ ջազ ասում ենք, ջազ լսում:)
Ասում են՝ Ջոն Մարշալը, Գրանտ Ստյուարտը, Սիմոն Դոլմազյանը, Արման Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը, Լյուսի Եղիազարյանը։
Լսում են՝ լիքը մարդիկ, այդ թվում՝ Մալխասը, Արմեն Հյուսնունցը, Աննան ու ես:)»։