▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջայլամի քաղաքականությունն ավելի ու ավելի է արմատավորվում մեր իրականության մեջ

Ես մի բան չեմ հասկանում. ջայլամը մեր լեռնաշխարհի հետ ոչ մի կապ չունի,մեր տոտեմներից էլ չի եղել,որ բացատրեմ դրանով....բայց էս ջայլամի քաղաքականությունն ավելի ու ավելի է արմատավորվում մեր իրականության մեջ.....
մեծ-մեծ խոսելու,ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ ժողովրդի հասցեին ուղղելու փոխարեն' փորձեք հասկանալ...
"Լավ բա ոչ մի լավ բան չի եղել էս յոթ-ութ տարիների ընթացքում, միայն վատն ենք տեսնում "? Ո'չ , ոչ մի արմատական լավ բան ես չեմ տեսնում,ես միայն գիտեմ,որ ամեն օր ստանում եմ նամակներ ու հեռախոսազանգեր էնպիսի վիճակների մասին,որ սիրտս կտոր-կտոր է լինում...էսօր էլ զանգեց մի հեռուստադիտող-կին ու սկսեց լաց լինելով' պատմել Ծովագյուղի խնդիրների մասին,որ նույնիսկ խոստացված դպրոցի դաշտը չտվեցին երեխաներին,որովհետև հավանաբար գյուղապետը վաճառել է այդ տարածքը,որ գյուղի գլխավոր ճանապարհն այն վիճակում է ,որ թաղման էին գնացել գյուղ,ճանապարհին խոր ցեխերի մեջ սայթակել էին...շարունակությունը չպատմեմ....որ երեխաները բացարձակ զբաղմունք չունեն,իսկ էնքան լավ երեխեք կան,բոլորը մտածում են գնալու մասին,գյուղը դատարկվում է...ես կապ չունեմ էդ գյուղի հետ,չեմ էլ եղել,բայց երեխաներին դաշտը նվիրելու համար քայլերթի եմ դուրս եկել' հավատացած լինելով,որ կստացվի....բայց սիրտս կտոր-կտոր եղավ...ասում էր-"մի կարատեի խմբակ կար,էն էլ փակեցին,որովհետև դպրոցի տնօրենը դահլիճը չի տալիս"....
"Արտագաղթի համար էլ ես եմ մեղավոր??" .... հմմմ
ու անվերջ կպատմեմ էսպիսի պատմություններ.....
գիտեք ինչն է սոսկալի???? որ մարդիկ էլ չգիտեն ում դիմեն ու հույսները հաճախ դնում են ինձ պես միջին ստատիստիկ ,սովորական,իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող հաղորդավարի վրա....այ սա արդեն ողբերգություն է...ուրեմն ինչքան անհույս են,որքան խաբված...
էնքան բան կա ասելու...բայց ...չգիտեմ...էս ամենից լավ
հոտ չի գալիս արդեն...

 

Լուսինե Բադալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее