▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանն արդեն Բաքվում է. ի՞նչ է նա այնտեղ ասել

 

Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրող և հասարակական գործիչ ներկայացած Սյուզան Ջաղինյանը մեկնել է Բաքու: Ըստ իր Haqqin.az-ի Բաքվում նա շնորհակալություն է հայտնել  իր ադրբեջանցի գործընկերներին, ապա հարցազրույցներում մեղադրել  է  Սերժ Սարգսյանի ռեժիմին` իր իրավունքները ոտնահարելու մեջ:«Սերժ Սարգսյանի ռեժիմին ուղղված ապտակ»,-մասնավորապես ասել  է Ջաղինյանը: Հավելենք, որ նա նաև քննադատել է Ռոբերտ Քոչարյանին:

Հավելենք, որ  օրերս Ադրբեջանական Haqqin.az կայքը հրապարակել էր հայազգի Սյուզան Ջաղինյանի բաց նամակն Ադրբեջանին, որտեղ նա ներկայանում է իբրև ընդդիմադիր լրագրող, մանկավարժ և երաժիշտ:  Ջաղինյանը նամակում օգնություն էր խնդրում` «ղարաբաղցի օկուպանտներ»-ից պաշտպանվելու համար:

Հիշեցնենք, որ Բաքու է մեկնել նաև Շվեդիայում բնակվող քաղաքական գործիչ, գրող, վտարանդի գրողների միության համահիմնադիր Վահե Ավետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее