▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջաղինյանին մնացել են հաշված օրեր…

Lurer.com-ը գրում է.

Արդեն մի քանի օր է, ինչ հանրության տարբեր շրջանակների, ինչպես նաև զանազան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել պետական հեռուստաընկերության՝ «Հ1»-ի եթերով թողարկվող «Ամենակարող երգիչը» մեդիա նախագիծը, որի շուրջ բարձրացած աղմուկն այնքան բարձր է ստացվել, որ տպավորություն է ստեղծվում, թե աշխարհի վերջն է, կործանվում ենք բոլորս, իսկ հայոց վեհ մշակույթն էլ ուր որ է կիջնի, ինչպես ասում են, պլենտուզային մակարդակի: Բայց հասկանալու համար, թե հատկապես ինչը կարող է իրական պատճառ հանդիսանալ նմանօրինակ աղմուկի՝ բարձրացված հատկապես «Հ1»-ի և դրա ղեկավարի՝ Ռուբեն Ջաղինյանի շուրջ, հարկավոր է, ինչպես միշտ դրսևորել անհրաժեշտ խորաթափանցություն, խորամուխ լինել երկրում ընթացող կոնկրետ պրոցեսների էության մեջ ու սթափ գնահատել իրավիճակը. կասկած չի կարող լինել այն բանում, որ «Ամենակարող երգիչը» նախագծի շուրջ բարձրացած աղմուկը, կոպիտ ասած, արհեստական է, որ շատ ավելի խորը գնացող նպատակներ ունի, քան, ասենք, հայկական ժամանակակից մշակույթը նույն ռաբիսից կամ ցածրաճաշակ երաժշտությունից զտել-մաքրելն է:

Պետք է նկատենք, որ վերջին տարիներին Ռուբեն Ջաղինյանը «Հ1»-ի համար ցուցադրվող շատ ծրագրեր, ֆիլմեր, պատվիրել է իր հարազատ «Շարմ» հոլդինգին՝ վերցնելով համապատասխան ֆինանսական միջոցներ պետությունից ու դրանք սեփական հաշվին փոխանցելով. սա հանրահայտ էր շատ վաղուց: Բայց հարց է ծագում՝ ինչո՞ւ այսքան տարի ոչ ոք չէր նկատում այս ամենը, ինչո՞ւ էին լռում… Ի՞նչ է՝ Սպիտակցի Հայկո՞ն պետք է գլխի գցեր, թե ինչ է կատարվում…

Ասում են՝ պատահականություններ չեն լինում: Ինչ խոսք՝ դժվար է այս միտքը վիճարկել հատկապես այն ամենի համատեքստում, ինչ տեղի է ունենում ներկայումս հայկական մեդիա դաշտում, երբ ակամա ականատես ենք դառնում դաշտի վերաբաշխման.

«Հ1»-ի շուրջ բարձրացած աղմուկը պետք է դիտարկել հենց այս տրամաբանության մեջ: Չպետք է մոռանալ, որ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է դարձել Ալեքսան Հարությունյանը՝ մեկն, ով, ինչպես հայտնի է, նախքան դիվանագիտական աշխատանքի անցնելը, Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն է եղել՝ հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի անմիջական թիմակիցը:

Ասել կուզի՝ Հարությունյանը մեկն է, ով բավական մեծ խանդով է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է «Հ1»-ում, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ այսուհետ անելու է ամեն բան՝ այն իր կատարյալ վերահսկողության տակ առնելու համար. Ջաղինյանը Հարությունյանի պլաններում ոչ մի կերպ չի տեղավորվում, ու հիմա նույն Հարությունյանի համար խիստ արդիական է դարձել Ջաղինյանին խաղից դուրս հանելն ու նրան ճիշտ փոխարինող գտնելը, որի դերում, ի դեպ, ամենայն հավանականությամբ, կարող է հանդես գալ Տիգրան Հակոբյանն, ով հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է նշանակվել բոլորովին վերջերս (գերբնական հատկանիշներով օժտված պետք չէ լինել՝ հասկանալու, թե որն է դրա նպատակը): Ի դեպ՝ նկատենք, որ Տիգրան Հակոբյանը  պրոֆեսիոնալ է իր գործում  և ունի բավական դրական իմիջ:

Իսկ այն, որ «Հ1»-ը խիստ համեղ ու ազդեցություն ունեցող պատառ է, ոչ ոք կարծես չի կասկածում. սրա բյուջեն այնքան մեծ է, որ հայկական ոչ մի առաջատար հեռուստաընկերություն՝ նույնիսկ«Շանթը», «Կենտրոնն» ու «Արմենիան»՝ 3-ով միասին վերցրած, չեն կարող անգամ համեմատվել, մինչդեռ անհերքելի փաստ է, որ «Հ1»-ի լսարանն այնքան էլ մեծ չէ, ու այս հեռուստաալիքը ոչ մի կերպ չի դասվում լիդերների շարքին՝ ի տարբերություն վերոհիշյալների: «Հ1»-ը կոնկրետ քաղաքական-քարոզչական լծակ է, որին տրվում են հսկայական միջոցներ և որին տիրելը ցանկացածի երազանքն է.այն կոնկրետ գործիքակազմ է ՝սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար…

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее