Ախալքալաքի Վաչիան գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 37-ամյա հայ կնոջ և նրա 3 երեխաների, դիերը: Ըստ տեղեկությունների՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան էին:
Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի էր մեկնել: Ողբերգական դեպքի պատճառները դեռևս պարզ չեն:
Մոր և երեխաների դիերը տեղափոխել են Նինոծմինդայի դիահերձարան, որտեղ կկատարվի փորձաքննություն:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, սակայն հարևանները երեկ են հայտնաբերել նրանց: Ենթադրաբար, նախ հանցագործը մորը և 2 աղջիկներին մահացու հարվածներ է հասցրել բութ գործիքով, այնուհետև խեղդամահ արել 5-ամյա տղային: