Area51 պրոյեկտը ներկայացնում է` շարունակական միջոցառումների շարք նվիրված որակյալ Էլեկտրոնային երաժշտության երկրպագուներին:
Սեպտեմբերի 10-ին Yeraz Lounge Bar-ի տանիքում կկայանա «September Vibes» խորագիրը կրող մեգա party: Բարը գտնվում է Ազատության 27 հասցեում, անմիջապես «Երազ» գործարանի հարևանությամբ: Ժամը 15-ից մինչև կեսգիշեր ձեզ կուղեկցի ակումբային երաժշտությունը և կողջունեն հայտնի դիջեյներ, իսկ Afterparty-ին կկայանա Ալեք Մանուկյան 4/3 հասցեում գտնվող Sector Dacha-ում ժամը 24։00-ից:
Միջոցառման հովանավորը Vivaro ընկերությունն է, որը միշտ աջակցել և աջակցում է երիտասարդական նման միջոցառումների անցկացմանը: Այցելեք, ուրախացեք, վայելեք…