«Մեզ ասում են` գործակալ, ռուսի հրաման կատարող: Բայց ես հանգիստ եմ, որովհետև մեր գործը ճշմարտության գործն է: Մեզ ծաղրում են, փող են առաջարկում, կաշառք, կարծում են` մենք էլ իրենց նման ծախված, անհայրենիք մարդիկ ենք»,- Կիրանցում իր ելույթում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
***
«Մի քանի օր առաջ եկել են, գյուղում չափագրման աշխատանքեր են կատարել, էդ չափագրման աշխատանքներով եկեղեցին, դպրոցը (անցնում են Ադրբեջանին-խմբ.): Ասում են` այստեղ ադրբեջանցիներ պիտի ապրեն»,- իր խոսքում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը` հունից դուրս գալով:
«Ժողովուրդ, սա մի կուսակցության հարց չի, սա մեր երկրի հարցն ա, որ թուրքը չհասնի Երևան»,- կոչ արեց պատգամավորը:
***
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ահազանգում է` Կիրանցի, Ոսկեպարի ուղղությամբ հայ-ադրբեջանական շփման գծից հանում են ականները: «Ժողովուրդ, վեր կացեք, սա կուսակցական հարց չի: Ասում եմ` ինչ է եղել, որ կիրակի օրով եկել եք, միները հանում եք, ասում են` թյուրիմացություն ա: Ականազերծման աշխատանքներ են կատարում ու ասում` թյուրիմացություն ա»,- հայտարարեց Գառնիկ Դանիելյանը: *** «Մարտական եղբայրության» ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց այսօր ԵԿՄ մեքենայի` ամբոխի մեջ մխրճվելու դեպքից: «Եկավ մեկն, ով ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ: Ասաց, որ բացելու է ճանապարհը, ասացինք` դրա համար կա ոստիկանություն, դո՞ւ ինչու ես նեղստրում: Ասացին, որ երեկ էլ եկել է, նույն ձև վախի մթնոլորտ ստեղծելով` բացել ճանապարհը: *** |
Ոստիկանապետ Վահե Ղազարյանի աչքի առաջ ու բազմաթիվ ոստիկանների անգործության պայմաններում ԵԿՄ-ի պաստառով «Վիլիս»-ը մխրճվում է ճանապարհը փակած գյուղացիների շարքերը: Բախում է սկսվում, որը կանխելու համար կրկին ոչինչ չեն անում ոստիկանները: Նոր կադրերը` այս հղումով:
|
«Էն օրը մարզպետին էլ եմ ասել` պարոն մարզպետ, բա որ էս հողերը մերը չէին, ինչո՞ւ եք հանցագործություն արել, գնացել Վերին Ոսկեպար, Կիրանցի անտառներում կերել, խմել, հարբել վերացել: Հիմա էլ ձեռներիդ ճար լինի, կգնաք: Հանցագործությո՞ւն եք գործել: Էս ամբողջ ժողովրդի՞ն էլ եք հանցագործ համարում»,- Կիրանցում իր ելույթում հայտարարեց Բագրատ Սրբազանը: |
Դիտեք նաև՝
***
Իրավիճակը սահմանամերձ բնակավայրերում շարունակում է լարված մնալ։ Մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ այժմ փակել են Բագրատաշենի սահմանային անցակետը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ բնակիչները փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում։ *** |
Բագրատ Սրբազանը Կիրանցի մոտ կոչ արեց հագուրդ չտալ կրքերին ու բախման մեջ չմտնել ոստիկանների հետ: Նրա հորդորով ճանապարհը փակածները Տերունական աղոթքը հնչեցրին: |
***
Կիրանց գյուղի մոտ, որտեղ միջպետական ճանապարհը փակ են պահում գյուղացիները, ուժգին կարկուտ տեղաց, սակայն դա չստիպեց, որ գյուղացիները ցրվեն: Նրանք շարունակում են պայքարել տարածքներն Ադրբեջանին տալու աօրինի որոշման դեմ: |
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ ողջ օրը Տավուշի վտանգված հատվածում տեղի չորս գյուղերի ժողովուրդը, որի տարածքները հանձնվում են թշնամուն, ընդվզում և բողոքի տարբեր գործողություններ էր իրականացնում իրենց տարածքներն աճուրդի հանած հանցագործ վարչախմբի գործողությունների դեմ, նրանց էին միացել նաև Հայաստանի այլ վայրերից եկած տարբեր խմբեր: *** ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդիկ, որոնք ասում էին, որ Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց պետք է Ադրբեջանին հանձնել ոչ ավել-ոչ պակաս 7 շրջան, ո՞ւր եք։ |