▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժան-Պոլ»-ում ու «Նավավար»-ում փետրվարի 19-ին գրքեր են նվիրելու

Փետրվարի 19-ին`ամենայն հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի  Հայաստանում նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր։ Մարդիկ միմյանց գրքեր են նվիրում, գրքեր են նվիրաբերվում նաև գրադարաններին, դպրոցներին, մանկատներին: Սրանով փորձ է արվում վերականգնելու գրքի երբեմնի անգերազանցելի նշանակությունը:

Այդ օրն Արամի 42/1 հասցեում գտնվող «Ժան-Պոլ» էքզիստենցյալ սրճարանը և «Նավավար» ձկնալի ըմպելարանն իրենց  այցելուներին գրքեր են նվիրվելու՝ միանալով գեղեցիկ նախաձեռնությանը:

 «Երբ ժողովրդավարությունը վտանգված է, ուրեմն արձակն էլ է վտանգված: Կգա մի օր, երբ գրելը կարգելվի ու այդ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի գրողը զենքը ձեռքն առնի»,-ասում էր Ժան Պոլ Սարտրը: «Ժան-Պոլ» էքզիստենցյալ սրճարանը , համաձայն լինելով  մեծ էքզիստենցիալի վերոնշյալ հետ, առաջարկում է բոլորին այդ օրն անցկացնել  սրճարանում՝ մի ձեռքին վերցնելով գիրք, մյուսին՝ գինի ու խոսել ամեն ինչից` ժողովրդավարությունից մինչև երաժշտություն, մարդուց մինչև Աստված...: Յուրաքանչյուր այցելուին այստեղ, բացի ջերմ ու հաճելի մթնոլորտից, սպասում է նաև իր նվեր գիրքը: 
Այս նույն նախաձեռնությամբ հանդես է գալիս նաև  «Նավավար» ձկնալի ըմպելարանը՝ առաջնորդվելով Ֆրենսիս Բեկոնը հայտնի խոսքերով. «Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ»։  «Նավավար» ձկնալի ըմպելարանը հրավիրում է բոլորին այդ օրը նավարկելու Նավավարի հետ, ստանալու իրենց նվեր գիրքն ու փորձելու Նավավարի ձկնային համեղ ուտեստերն ու լավ գինին:  

«Ժան-Պոլ» էքզիստենցյալ սրճարանում կհիշեցնեն նաև Ժան Պոլ Սարտրի խոսքերը. «Երբ ժողովրդավարությունը վտանգված է, ուրեմն արձակն էլ է վտանգված: Կգա մի օր, երբ գրելը կարգելվի ու այդ ժամանակ հարկավոր կլինի, որպեսզի գրողը զենքը ձեռքն առնի»: «Ժան-Պոլ»-ը , համաձայն լինելով  մեծ էքզիստենցիալի վերոնշյալ մտքի հետ, առաջարկում է բոլորին այդ օրն անցկացնել սրճարանում՝ մի ձեռքին վերցնելով գիրք, մյուսին՝ գինի ու խոսել ամեն ինչից` ժողովրդավարությունից մինչև երաժշտություն, մարդուց մինչև Աստված... Յուրաքանչյուր այցելուին այստեղ, բացի ջերմ ու հաճելի մթնոլորտից, սպասում է նաև իր նվեր գիրքը: 

Այս նույն նախաձեռնությամբ հանդես է գալիս նաև  «Նավավար» ձկնալի ըմպելարանը՝ առաջնորդվելով Ֆրենսիս Բեկոնի հայտնի խոսքերով. «Գրքերը մտքերի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրայով և իրենց թանկարժեք բեռը հոգատարությամբ տանում են սերնդից սերունդ»։  «Նավավար»-ը հրավիրում է բոլորին այդ օրը նավարկելու Նավավարի հետ ու  ստանալու նվեր գիրքը: 

Նշենք, որ «Ժան-Պոլ»-ի ու «Նավավար»-ի անունից գրքեր են ուղղարկվելու նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդարանի գրադարանին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее