Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որտեղ Արմենիա հեռուստաընկերության Ժամը լրատվականի մեկնաբան Սոնա Թորոսյանը տեքստի փոխարեն ինչ-որ ձայնարկություններ է անում:
Armdaily.am-ն գրում է, որ կայքի հետ զրույցում Թորոսյանի գործընկեր, հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը նշեց, որ սխալմամբ այլ տեսանյութ է եթեր գնացել:«Դա տեսագրված սխալ հատված էր: Նախապեա ձայնագրված սխալ տարբերակն են եթեր տվել»,-նշեց նա:
Հարցին, թե լուրերն ուղիղ եթերով չեն հեռարձակվում, Կարապետյանը պատասխանեց.«Ուղիղ է, միայն սպորտի հատվածն է ձայնագրվում»: