Hetq.am-ը գրում է. Մեր աղբյուրը Տանզանիայից հայտնում է, որ կալանքի տակ է վերցվել Տանզանիայից Հայաստան կենդանիներ փոխադրող «ԱՆ 26» ինքնաթիռը: Այն պետք է Տանզանիայից «չարտերային» թռիչքով 500 կապիկ և այլ կենդանիներ տեղափոխեր Հայաստան: Սակայն իրավապահները կալանքի տակ են վերցրել ինքնաթիռը՝ բեռի օրինականության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:
Տանզանական The Citizen լրատվամիջոցը հաստատում է այս տեղեկությունը։ Չորեքշաբթի Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են եղբայրներ, 52-ամյա Արտյոմ և 46-ամյա Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկ։ Նրանք Հոլանդիայի քաղաքացիներ են։
Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում