▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաստիացրեց, որ գործող կառավարության հեռացումից հետո ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին:

«Ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկն էլ լինելու է` սահմանված ժամկետում կազմակերպել ընտրություններ: Ի դեպ` ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,- մանրամասնեց նա։

***

Մենք չունենք էներգետիկ անվտանգություն, Սուրբ Աննա եկեղեցու բակում իր ելույթի ժամանակ ասաց Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:

«Խնդիրը թե ինստիտուցինոլ, թե դոկտրինալ, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական ու սոցիալհոգեբանական տիրույթներում է: Սկսենք ամենաառանցքային խնդրից, այն գործընթացները, որ այսօր տեղի են ունենում մեր հյուսիսարևելյան սահմանին, լրջագույն խնդիրներ են ստեղծում մեր գազատրասնպորտային համակարգի համար: Այն մայրուղային գազամուղը, որով ՀՀ-ն Վրաստանի տարածքով բնական գազ է ներկրում ՌԴ-ից, հայտնվում է լրջագույն հարվածի տակ: Մի մասը հայտնվում է թշնամու վերահսկողության ներքո: Արդեն այսօր հայտնի է, որ քննարկվում են մինչև 15 կմ երկարությամբ գազամուղի լոգիստիկան տեղափոխելու շուրջ հարցերը, ինչը լուրջ ծախսեր է առաջացնում: Բացի այդ, ձևավորվում է մի իրավիճակ, որով Ադրբեջանը ցանկացած պահի հնարավորություն է ունենում խոչընդոտելու մեր հանրապետություն կապույտ վառելիքի արտահանումը»,- փաստեց մասնագետը` հավելելով` խնդիրն էլ ավելի է խորանալու, եթե նույն, իբրև թե, սահմանագծումն ու սահմանազատումը տեղի ունենա մեր հարավային սահմաններին:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը նշեց իշխանությանը հեռացնելուց հետո ձևավորվելիք անցումային կառավարության գործառույթների մասին:

«Անցումային կառավարությունն ունենալու է երեք գործառույթ.

Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի»,- նշեց նա։

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ իրենց կողմից ՄԻՊ-ի առջև դրված պահանջներին` համաչափ արձագանք Հայաստանում մարդու իրավունքների խախտման դեպքերին, ու Անահիտ Մանասյանի արձագանքին։

«Մենք ցանկացել ենք, որ հանրային հանդիպում լինի, նա առաջարկել է մինչև 4 հոգով, առանց լրագրողների, հանդիպել։ Մենք չենք ընդունել, որովհետև նրա առաջին պարտականությունը հանրային լինելն է, ժողովրդին ներկայացնելն է այն բոլոր գործերը, որոնք իրենք կատարում են։ Եվ նրանց գործն է հիմնականում քաղաքացիներին անիրավություններից պաշտպանելը։

Իմանալով հանդերձ, որ ՄԻՊ-ն այդ սկզբունքով չի գործում, այդուհանդերձ, այցելելով՝ հանրայնացնում ենք, որպեսզի հանրային հնչեղությունը շատ ավելի մեծ լինի այն բոլոր խնդիրների նկատմամբ, որոնք արձանագրվում են: Շատ պարզ հարցադրումով էին գնացել ՄԻՊ գրասենյակի մոտ, այն է` 30 ոստիկանով մի պատգամավորին ծեծուջարդի ենթարկելը, Սարդարապատի հուշահամալիր Վեհափառ Հայրապետի մուտքը խոչընդոտելը, ԱԳՆ շենքի առջև ոստիկանական բիրտ ուժի կիրառումը քաղաքացիների նկատմամբ և այլն, գնահատականի արժանանալո՞ւ են, թե՞ ոչ։

ՄԻՊ-ը կարծեմ խորհրդարանի ամբիոնից ասել է, որ պատրաստ է եկեղեցու և պետության միջև կամուրջ լինել։ Ես էլ ասում եմ՝ նա ՄԻՊ է՝ մարդու իրավունքների պաշտպան, ոչ թե ՄԻԿ՝ մարդու իրավունքների կամուրջ։ Ի՞նչ կամուրջ, մարդու իրավունքների պաշտպանն ի՞նչն է կամրջելու։ Իր գործը մարդու իրավունքների պաշտպանությունն է, գնահատելն է։ Ոստիկանական ուժերի կողմից գործված այսքան ապօրինությունները գնահատվե՞լ են։ Դատախազությունում ինչ-որ գործ կա՞։ Քննչական կոմիտեն ինչ-որ բան արե՞լ է, երբ մարդկանց են առևանգում։ Հակառակը, կալանքի են տանում, ձերբակալում են»,- ասաց Սրբազանը:

***

«Որոշ մարդիկ այժմվանից խոսում են կառավարության կազմի մասին։ Այդ հաճույքը չեն ունենա էդ մարդիկ՝ իմանալու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում նշեց Բագրատ Սրբազանը: «Դա մեծ թակարդ է, շատ մեծ թակարդ, որ անուններ տրվեն կառավարության կազմի մասին, և սկսեն հերթով մարդկանց ոչնչացնելու գործողություններ։ Կամ էլ` ուզեն իմանան` իրենք էդ կառավարության մեջ կան թե չկան: Մենք դեռ հանգրվան ունենք հաղթահարելու՝ մինչև կառավարությունը։ Դա զուտ ժողովրդի պահանջն էր, որն արտահայտել են՝ ուզում են փոխարինել սա՝ սրանով։ Որևէ մեկը թող չսպասի, որ ինքն ինչ-որ բաներ է լսելու, որն իրեն չի վերաբերում։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կուզենան այդ թակարդին մոտենալ, անհնար է, մի էլ փորձեք։ Հանգիստ, խաղաղ մասնակցեք գործընթացին, եթե մասնակից եք»,- ասաց Բագրատ Սրբազանը: Նա վստահեցրեց` այս պայքարը հասնելու է մեր ակնկալած Ավետյաց երկրի տեսիլքին։

***

 

Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում, երեկոյան քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Շատ կարևոր, հանգրվանային, հենման կետ հանդիսացող հանրահավաք է՝ նաև մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար: Մենք բաց են գործում, սակայն կան հարցեր, որոնց շուրջ այսօր մանրամասներ հայտնելը վաղաժամ է։

Մենք ոչինչ չենք թաքցնում, հանգրվան առ հանգրվան, փոխադարձ վստահությամբ՝ առաջ ենք գնում։ Ինձ համար ամենակարևորը փոխադարձ վստահությունն է»,- նշեց նա։

***

«Բնակարանները վարձով տվող քաղաքացիներին ճնշում են, որ վերջինները տներից հանեն այն արցախցիներին, ովքեր մասնակցում են հանրահավաքներին, ակցիաներին: Առաջին նման դեպքն Արշակ Զաքարյանն այսօր ասաց: Եթե իրոք կա նման դեպք, խնդրում եմ անպայման դիմել, որպեսզի մենք մեր հետագա անելիքն իմանանք»,- քննարկման ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее