▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունն ու «կիսաբաց լուսամուտների» իրենց գործընկերները սադրեցին»․ Աննա Ավետիսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես միշտ, իշխանությունն ու «կիսաբաց լուսամուտների» իրենց գործընկերները սադրեցին ավագանու հերթական նիստը»։

***

«Տուշոնկի հիմնադիրները, Աբաջյանի կեղծ պապիկի հիմնադիրները մարդկանց մեղադրում են ազգի դավաճանության մեջ՝ առանց դատական ակտի»,- մեկնաբանելով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածը՝ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք սուր ելույթներից հետո ավագանու նիստին տեղի ունեցած ծեծկռտուքի մասին:

***

«ՔՊ-ականները սադրում են, սուտ բաներ են խոսում, առանց հիմքի Անդրանիկ Թևանյանի հասցեին ասում են, որ պետական դավաճան է, ապօրինի կալանավորել են, հիմա էլ կանգնում են, եթերով ասում՝ պետական դավաճան։ Դավաճանն իրենք են»,- խոսելով Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից՝ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։ «100 հոգով բորենիների նման հարձակվում են մեզ վրա, խփում։ Իրենք սադրեցին, հարձակվեցին, խփեցին, էդ ա իրենց տեսակը, ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն, իրենց դուխները չի հերիքում... Պետական դավաճանը դուք եք, Արցախ ծախողն էլ եք դուք, 5000 զոհերի մեղավորն էլ եք դուք ու մեղավորությունը գցում եք ընդդիմության վրա»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее