ArmComedy-ն գրում է.
Երեքշաբթի կառավարության նիստում որոշում կայացվեց ի հավելում ՀՅԴ-ին հատկացվելիք նախարարությունների և մարզպետների տրամադրել նաև լրացուցիչ խթան: Համագործակցության արդյունավետության մեծացման նպատակով վարչապետը համաձայնվել է գնալ որոշ վիզուալ զիջումների:
«Փորձը ցույց է տալիս, որ դաշնակցականները ավելի ուշադիր են լսում և ավելի լավ են հասկանում, երբ սենյակում խոսացող անձը ունի մորուք կամ գոնե թեթև աղվաթրաշ», – բացատրում է տիեզերագնաց-լոգոպեդ Ահարոն Ադիբեկյանը: «Այդ տեսանկյունից վարչապետի քայլը երկկողմ շահավետ է և ավելի հասկանալի կդարձնի կառավարության ղեկավարի խոսքը նոր գործընկերների համար»:
«Միջին վիճակագրական դաշնակցականը չի կարող աշատել, եթե երկու ամիսը մեկ չայրի թեկուզ փոքրիկ թուրքիայի դրոշակ»
Բացի այդ զիջումից փոփոխություն է կատարվել նաև «Տոների մասին օրենքում»: Այսուհետ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր կիրակի կլինի «դրոշայրաց օր», որտեղ կառավարության անդամները կայրեն մեկական Թուրքիայի դրոշ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում