|
«Հրապարակ»-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, և մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին: Աննա Հակոբյանի` Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետևանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տևական ժամանակ ամուսնու կողքին չէր, ևս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են` ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է: Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սևանի կառավարական ամառանոց և, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել: Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, և նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն: Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, և փորձել է պասիվացնել նրան: Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, և վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն` նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով»: |
Իշխանության կռիվ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Մամուլ далее
далее
далее
далее
далее
далее
далее


