«Միասին» շարժման անդամներն այցելել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ: Բնակիչների հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞րն է խնդրի լուծումը, շարժման անդամաները պատասխանեցին՝ եթե իշխանությունը երկիրը հանձնում է, չի կարողանում անվտանգությունն ապահովել, ապա պետք է հեռանա։ Բնակիչներից ոմանք հակադարձեցին՝ ասելով․ «Իշխանափոխությո՞ւն եք ուզում անել, արե՛ք, մեզ հետ ի՞նչ գործ ունեք։ Նենց չի, որ մեր աչքի լույսն ա էսօրվա իշխանությունը, բայց ի՞նչ կարող ենք մենք անել, կուսակցություններով հավաքվեք, հանեք։ Ոսկեպարը մեր հայրենիքի դարպասն է, Փաշինյանին էլ ենք ասել, որ չենք զիջելու»։ |
«Իշխանափոխությո՞ւն եք ուզում, արե՛ք, մեզ հետ ի՞նչ գործ ունեք»․ ոսկեպարցիները՝ «Միասին» շարժման անդամներին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet