▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսրայելը քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է անում հեռանալ Թուրքիայից:

Պարբերականի հաղորդմամբ՝ դիվանագիտական աղբյուրներն այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նախատեսում է Թուրքիայում ահաբեկչություններ իրականացնել Իսրայելի ու ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ, հայտնում է թուրքական Habertürk-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական Գազիայնթապ նահանգում ԻՊ 10 զինյալ է ձերբակալվել, որոնք հարձակումներ էին պատրաստում Իսրայելի և ՌԴ-ի քաղաքացիների նկատմամբ:

 Այդ սպառնալիքի պատճառով ավելի վաղ փակվել էին Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում:

Մարտի 13-ին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել Անկարայում, որի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել 125 մարդ:

 Artsakhpress.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее