▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ ինչ անուն տաս Պետրոս Ղազարյանին

Հեռուստամեկնաբան Պետրոս Ղազարյանը, որը, կարծես, անհանգիստ գիշերն, ի տարբերություն Հալաբյան փողոցի պայթյունը լուսաբանող ու այնտեղ կատարվողին հետևող  իր շատ գործընկերների հանգիստ քնել է, առավոտյան արթնանալով որոշել է ֆեյսբուքյան հերոսական գրառում կատարել ու մասնավորապես, գրել է. «Ինչ անուն տաս էն կայքերի խմբագիրներին , որ ավտոբուսի պայթունից անմիջապես հետո Ուկրաինական պատերազմում պայթած,գնդակոծված ավտոբուսի նկարներ սկսեցին տարածել՝որպես նկարներ դեպքի վայրից։
Կայքերից մեկը նույնիսկ այրվող մարդու նկար էր դրել։
Մարդկային ու մասնագիտական էթիկայի բացակայությունը ոչինչ չասող բնութագիրա էս դեպքում»։

Ես էլ վատ վերաբերվելով երևույթին ու դեպքի հետ կապ չունեցող լուսանկարով հրատապ նյութը տարածելու շտապողականությանը, կարող եմ պարզապես արձանագրել, որ արտակագ իրավիճակներում մեր լրագրողներն աշխատելու առումով առաջընթաց արձանագրել են, իսկ թերությունները, հուսով եմ, շուտով ի սպառ կվերացնեն: 

Ի դեպ, ուզում եմ արձանագրել՝ նույնիսկ եթե կարծիքս սուբյետիվ հնչի.  կայքերը նման իրավիճակներում ավելի ճիշտ են դրսևորում՝ հրատապության հետ միասին վաղուց շարժվելով պրոֆեսիոնալ գործելաոճի այլ բաղադրիչներով: 

Իսկ թերությունները, կրկնում եմ, պետք է վերացնել. կոնկրետ լուսանկարի առումով՝ առանց որի կայքերը հնարավորություն չեն ունենա տաածել իրենց նյութերը՝  գուցե արժե մտածել տրաֆարետային մի բաներ, որի վրա, ասենք,  գրված լինի՝ «Հրատալ լուր»: 

Այնպես որ՝ հարգելի Պետրոս Ղազարյան, անուն տալու փոխարեն, աշխատեք խորհուրդ տալ... Թե չէ ոմանք էլ Ձեզ անուններ կտան ու նաև խորհուրդներ, թե՞ կարծում եք՝ դուք սխալներ չեք արել կամ չե՞ք անում:

Ես Ձեզ խորհուրդ չեմ տա, բայց կներկայացնեմ  ոչ թե կայքերի սխալներն, այլ հեռուստատեսությամբ հնչած որոշ մտքեր, որոնք  ֆեյսբուքյան օգտատերերը քննարկեցին ու քննադատեցին անցնող գիշեր: 

Գործընկերային համերաշխությունը պահպանելով՝ հեռուստաընկերությունների անունները չեմ նշի, բայց ասեմ, որ այնտեղ Ձեր հարազատ Կենտրոն հեռուստաընկերությունից մտքեր չկան՝ կոնկրետ ես չեմ հետևում Ձեր հեռուստաընկերության լուրերին ու հաղորդումներին ու վստահ չեմ, որ նրանք անցած գիշեր, իրենց գործընկերների պես, աշխատել են արտակարգ ռեժիմով: 

Բայց լավ է, որ Ձեզ պես՝ քնից արթանանալով/ ըստ Ձեր ֆեյսբուքյան ժամանակագրության՝ ապրիլի 22-ից հետո դուք միայն այսօր առավոտյան եք  գրառում կատարել/, չեն քննադատել իրենց կոլեգաների «արտակարգ» սխալները:

 

Եվ այսպես՝ ինչպես Պետրոս Ղազարյանը կասեր՝ ինչ անուն տաս սրան....

 

1. «Վիրավորներից երեքը արական սեռի ներկայացուցիչներ են, երեքը՝ իգական սեռի ներկայացուցիչներ են, իգական սեռի ներկայացուցիչներից մեկը հղի է»։

2. «Համենայն դեպս` մեկ կամ երկու հոգի զոհվել են․․․»:

 

3. «Տուժել է երեք տղամարդ, տղամարդկանցից մեկը 14 տարեկան պատանի է...»:

4.«Վթարի առաջին վայրկյաններից դեպքի վայրում աշխատում է մեր գործընկերը»...

 

Առաջին վարկյանների՞ ց... Հիմա ի՞ նչ մտածենք`հրթիռ էր գործընկերը,թե՞ նախապես գիտեր դեպքի մասին:

Եկեք այլ բան չմտածենք, աշխատենք ու միմյանց «անուն չկցնենք»:

 

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее