Իրավիճակը Տավուշում․ Տեսանյութերին ու Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է
***
«Երեկվա լարված վիճակից հետո ոստիկանության չորս ավտոբուս դեռ կանգնած է Նոյեմբերյան քաղաքում։ Կարծես ողջ ուժերն այստեղ կենտրոնացրած լինեն»,- «Փաստինֆո»-ին ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Նա նշել է, որ պատրաստվում են հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակն, ու իզուր են այդքան լարված ոստիկանները. «Մենք հայրենասեր մարդիկ ենք ու մեզ համար նվիրական օրերին պայքարը շարունակում ենք, բայց հարգանքի երթերով, այսօր ապրիլի 24-ն է, գուցե Երևան, Ծիծեռնակաբերդ էլ հասցնենք իջնել, դեռ չգիտենք, մինչև գիշեր լարված ենք եղել»,- նշել է նա։ *** |
Երեկ փակված Բաղանիս Այրումին հարակից Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը բաց է: Բաղանիս Այրում գյուղին հարակից բլուրներին մարդկանց շարժ է նկատվում: Հեռվից հասկանալի չէ՝ արդյոք զինվորականներ են, թե քաղաքացիական անձինք, տեսանելի են նաև ամենագնաց, զինվորական մեքենաներ: Առայժմ հասկանալի չէ՝ արդյոք տարվող աշխատանքները կապված են սահմանազատման հետ, թե այլ գործողություններ են կատարվում, հայտնում է «Ազատություն»-ը: Երեկ առավոտից իրավապահները փակել էին Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը: Ժամեր շարունակ ճանապարհը փակ պահելուց հետո իրավապահ մարմինները հայտարարություն տարածեցին, որ ճանապարհը փակել են ականազերծման աշխատանքների համար: *** |
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիշերը Տավուշում ոստկանական վայրագություններից տուժել է գնդապետ Միհրան Մախսուդյանը, գլխի հատվածում ստացած ուժգին հարվածներից հետո ուղեղի ցնցումով նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հոսպիտալացվել է։ Գնդապետի ինքնազգացողությունը վատ է, ուժեղ գլխապտույտներ, ցավեր ունի, որդու հետ եմ խոսել, *** Կիրանցում բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհը։ Ոստիկանները երեկ ակցիայի մասնակիցներից շատերին բռնի ուժով բերման են ենթարկել, ակնհայտ անհարգալից վերաբերմունք է եղել նաև Բագրատ Սրբազանի նկատմամբ։ *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իրե էջում գրել է․ «Ձերբակալվածների պահման վայրում, մեր գործընկեր պատգամավորների հետ, տեսակցեցինք քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին: |