***
Թարմացված․ Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ականատեսներից մեկը ով, դեռ դեպքի վայրում է, փոխանցեց՝ 16-18 զոհ ունենք։
Արզնիի հեղուկ գազի պահուստի վայրն է դա։ Պայթյունը որոտացել է հեղուկ գազի պահեստում, Արզնիի «Հանդիպում» սրճարանի հարևանությամբ։ Երանի զոհերի մասին տվյալները հերքվի»։
***
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
***
Մեծաքանակ զոհերի վերաբերյալ սխալ տեղեկատվություն է տարածվում: Կոչ եմ անում չտարածել չճշտված լուրեր և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
ՆԳՆ խոսնակ
***
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նոր տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Պայթյունի վայրը՝ հիմա»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ *** ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․ «Ըստ նախնական տեղեկությունների՝ կան տուժածներ: *** |
Լրագրող Սյուզի Բադոյանի նոր գրառումը․ «Զոհերի մասին ՆԳՆ, ԱՆ տվյալներ չի հայտնում ու տա Աստված՝ չհայտնի..․ հերքի նաև ինձ փոխանցված չճշտված տեղեկությունը, որն ինձ փոխանցվել էր ու շտապելով հրապարակեցի։ |