▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի զգուշացումը՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտգործնախարարության խոսնակ Հուսեյն Ջաբիր Էնսարին հայտարարել է, որ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հնարավոր միջամտությունը սիրիական ճգնաժամին, միայն ավելի կսրի իրավիճակը: Թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, հղում անելով իրանական պաշտոնական «Fars» լրատվական գործակալությանը, մեջբերել է Էնսարիի հայտարարությունը. «Իրանը կարծում է, որ տարածաշրջանային և միջազգային միջամտությունների պատճառով խնդիրն ավելի կբարդանա: Ցանկացած նոր միջամտություն առանց Սիրիայի կառավարության հետ փոխհամաձայնության, ավելի կխճճի ճգնաժամը, ինչն էլ կնպաստի ահաբեկչական հարձակումների ավելացմանը»:

Էնսարին նկատել է տվել, որ այն երկրները, որոնք մինչև այժմ փորձել են Սիրիայի հարցում ագրեսիվ քաղաքականություն վարել, այդպես էլ ոչ մի արդյունքի չեն հասել: «Հուսով ենք, որ ռազմական միջամտություն ձեռնարկելուց առաջ բոլոր երկրները նշյալ հանգամանքները հաշվի կառնեն»,- հավելվում է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին երեկոյան Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) «Fırtına» տեսակի թուրքական հաուբիցներով հրետակոծել են թուրք-սիրիական սահմանամերձ Ազազ քաղաքի հարավարևելյան Մարանաս շրջանը, որտեղ գտնվում էին Սիրիայի քրդական ուժերի զինանոցները: Թուրքիայի նշյալ գործողությունների դադարեցման կոչով էին հանդես էին եկել Ֆրանսիան և Միացյալ Նահանգները:

Աղբյուր` Ermenihaber

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее