▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանի նախկին նախագահը գառնարած հովիվ է և հաճախ օգնում է փողոցում աշխատող հավաքարարներին

168.am-ը, ռուսերենից թարգմանաբար,  գրում է. Մահմուդ Ահմադինեժադը, նախագահության տարիներին աշխատանքի ավտոբուսով է գնացել, իսկ կինը Մեդրեսեում հավաքարար է աշխատել:

FoxNews ամերիկյան հեռուստատեսությունը հարցրել է Իրանի նախագահին. «Երբ առավոտյան նայում եք հայելուն, ի՞նչ եք մտածում»: Մահմուդ Ահմադինեժադը պատասխանել է. «Հիշիր, դու սովորական ծառա ես, ոչ ավել»:

Ահմադինեժադը առաջին անգամ մուտք գործելով նախագահական նստավայր բոլորին զարմացրել է. նա նվիրաբերել է թանկարժեք պարսկական գորգերը Թեհրանի մզկիթներից մեկին, իսկ փոխարենը, նստավայրի համար պատվիրել սովորական գորգեր:

koko

Նախագահ ընտրվելուց հետո նա հրապարակել է իր ունեցվածքը. Պեժո 504, 1977 թ. մոդել, փոքրիկ հին տուն, որը 40 տարի առաջ ժառանգել է հորից՝ Թեհրանի աղքատ թաղամասերից մեկում:

Նախագահական նստավայրի աշխատակիցներին զարմացրել է հնամաշ պորտֆելը, որով նախագահը ամեն օր ներկայացել է նստավայր: Պորտֆելի մեջ Ահմադինեժադը բերել է նաև իր նախաճաշը՝ մի քանի բուտերբրոդ կամ հաց և պանիր, որը տանը իր համար կինն է պատրաստել:

Իրանի նախկին նախագահը հաճախ օգնում է իր բնակավայրում աշխատող հավաքարարներին:

Իջևանելով որևէ հյուրանոցում, հրաժարվում է մեծ մահճակալներով սենյակներից: Նա գերադասում է գետնին քնել:

Նախագահության տարիներին, նախարար նշանակելիս, պաշտոնյայից ստորագրություն էր վերցնում առ այն, որ նա պետք է ապրի համեստ և նրա ու բարեկամների բանկային հաշիվները մշտապես վերահսկվելու են:

Ահմադինեժադը անգամ նախագահական թոշակ չի ստանում: Նախկին նախագահը դա բացատրում է նրանով, որ ողջ հարստությունը պետք է պատկանի ազգին:

Նրա դրամական եկամուտը դասախոսական աշխատավարձն է՝ 250 դոլար:

244d213c-2975-4ccb-945c-64d06a199e66_mw800

ahmadi

Աղբյուր՝ 168.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее