Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է․ հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին
Երեկ Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված ուղղաթիռում, նախնական տվյալներով, 8 մարդ է եղել, հաղորդում է իրանականTasnim-ը։
Զոհերի թվում են երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործանախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզ քաղաքի իմամ Ալի Ալե Հաշեմը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ նախագահի պահպանության պետ Մեհդի Մուսավին։ Անձնակազմի կազմում են եղել 2 օդաչու և 1 տեխնիկական աշխատող, որոնց անունները չեն նշվում։
***
Իրանի նախագահ Ի. Ռաիսին, արտգործնախարար Հ. Ամիր Աբդոլահիանը և պատվիրակության մյուս անդամները զոհվել են երեկ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, այս մասին հայտնում են BBC-ն, CNN-ը, իրանական պետական Press TV-ն: Նախագահի մահվան մասին լուրը հաստատել է նաև փոխնախագահը: Նշվում է, որ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է: ***
|
***
***
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված արտակարգ դրությունը, հույս է հայտնել, որ ամենակարող Աստված նախագահին և նրա ուղեկիցներին կվերադարձնի ազգի գիրկը:
«Իրանի ժողովուրդը չպետք է անհանգստանա, երկրի աշխատանքում խափանումներ չպետք է լինեն»,- ասել է Գերագույն առաջնորդը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Ադրբեջանի տարածքում։
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։
***
Ցնցված ենք Իրանից եկող լուրերով։ Մեր մտքերն ու աղոթքները դեպքի վայրում գտնվող նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։
Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ բոլոր աջակցությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։
***
Թարմացված․ Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը և Արտաքին գործերի նախարարություն կոչեցյալը շտապել են հայտարարություններ տարածել Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի կապակցությամբ և անհանգստություն հայտնել։
Ակնհայտ է՝ Բաքվում ուղղակի սարսափում են այն բանից, որ ուղղաթիռի վթարի պատճառները կարող են կապվել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ, քանի որ իրանական փորձագիտական շրջանակներում տարածված է տեսակետ այն մասին, որ արհեստածին Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախի հենց մերձարաքսյան գոտում է գործելու լայն հնարավորություններ ստացել իսրայելական հետախուզությունը»։
Թարմացված․ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Եթե Իրանի նախագահն ու արտգործնախարարը մահացած լինեն, ապա չպետք է բացառել, որ գործ ունենք ահաբեկչության կամ սպանության հետ, որի նպատակն է` անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը: Դա կզգանք մենք լիարժեք: Հուսանք, որ, այնուամենայնիվ, վատթարագույնը տեղի չի ունեցել»: *** |
Թարմացված․ Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է. Reuters-ին ասել է Իրանցի պաշտոնյան։
«Մենք դեռ հույսեր ունենք, բայց կործանման վայրից ստացվող տեղեկությունները շատ մտահոգիչ են», - ասել է պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Նշենք, որ նշվում է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է անցկացրել։
Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը նշել է, որ որոնողափրկարարական խմբերից մեկը մոտեցել է դեպքի վայրին։
***
Իրանի նախագահի ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի վայրի շրջակայքում գտնվող գյուղերի բնակիչների հաղորդագրությունների համաձայն՝ նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Ուզի և Փիր Դաուդ գյուղերի միջև ընկած Դիզմար անտառում, հաղորդում է IRNA-ի թղթակիցը: Այս շրջանի բնակիչները, որը գտնվում է Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզեգանի հյուսիսում, IRNA գործակալությանը հայտնել են, որ մեկ ժամ առաջ այդ տարածքում ձայն են լսել։ Փրկարարները փորձում են հասնել ինքնաթիռին։ Իրավիճակը բարդանում է թանձր մառախուղով և տեղանքով։ |
***
Իրանական լրատվականները հրապարակել են կադրեր փրկարարների աշխատանքից. ուժեղ մառախուղը խանգարում է գտնել նախագահի ուղղաթիռը: Հիշեցնենք` փրկարարները որոնում են Իրանի նախագահին, ԱԳ նախարարին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռը, որն, ըստ լուրերի, մառախուղի պատճառով վթարային վայրէջք է կատարել Իրանի ու Ադրբեջանի սահմանից ոչ հեռու:
Հավելենք, որ ժամեր առաջ կայացել է Իրանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
***
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը ավիավթարի է ենթարկվել Արևելյան Ադրբեջանում, հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը։
Ինքնաթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը։
Այլ աղբյուրների համաձայն՝ նա «կոշտ վայրէջք է կատարել» մառախուղի պատճառով Արևելյան Ադրբեջանում։
Փրկարար խմբերը փորձում են հասնել դեպքի վայր։