▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցին հայհոյել ու ծեծել է հայ ազատամարտիկ կնոջը

Գնալով ավելի են հաճախակիանում լկտիության դրսևորումները Իրանի քաղաքացիների կողմից՝ Երևանում։ Տղերքը էնքան են արխայնացել, որ էլ երթուղայինում կարող են ջահել աղջկա նկատմամբ ոտնձգություններ անել, էլ Հանրապետության Հրապարակի մեջտեղը ազատամարտիկ կնոջ հայհոյել ու ծեծել... էհ սենց ո՞ւր։

«Առավոտը» գրել է, որ ոմն Աբոլֆազլ Ղոլամ Հասսան Դոլաթխարհի, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, երկրապահ անդամ եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրված Ժաննա Զաքարյանի հետ չգիտես ինչու կոնֆլիկտ է ունեցել, որի ժամանակ սկզբում ասել է «Ձեզ քիչ է, լավ են արել թուրքերը, որ ձեզ մորթել են, պետք է ձեր քոքը լրիվ կտրվի», իսկ երբ մեր հայրենակցուհին վիրավորված այս խոսքերրից՝ բացատրություն է պահանջել, հարձակվել է նրա վրա և սկսել է ֆիզիկական բռնություն կիրառել։
Հիմա այս գործը քննվում է դատարանում ու տիկին Ժաննան գանգատվում է, որ էս Աբոլֆազլը ոչ միայն չի զղջում, այլև հաթաթաներ է անում, թե միեւնույն է՝ իրեն ոչինչ չեն անի, որովհետև ինքը Հայաստանի դրոշի ներքո հնդես եկող մարզիկ է ու լավ «մեջք» ունի։ Ավելին, ազատամարտիկի խոսքերով, դատախազությունն ու ոստիկանությունը ևս ընկած համոզում են, որ նա գնա հաշտության ու այս գործը կասեցվի...

Հիմա նստած տածում եմ։ Հարցն ունի երկու կողմ. ես քսենոֆոբ չեմ ու այլատյացություն չեմ քարոզում, ավելին, մեծ հարգանք ու համակրանք եմ զգում իսկական պարսիկ ժողովրդի նկատմամբ, բայց հարցի մյուս կողմն էլ նա է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվում է 25 միլլիոն թյուրք (Պարսկական ադրբեջանցիներ), որոնք ԻԻՀ-ի լիիրավ քաղաքացիներ են ու առանց խոչընդոտների մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն։ Հավի առնելով, որ ԻԻՀ-ի լկտիությունները եզակի չեն, ինչես նաև այս մասնավոր դեպքը, կարծում եմ, որ իրոք ինչ որ քայլեր պետք է ձեռնարկվեն, որեպսզի կամ Իրանը զբաղի իր քաղաքացիների պատշաճ վարք դրսևորելու հարցով, կամ էլ մենք սկսենք գոնե ինչ որ քվոտաներ սահմանել ազգությամբ ադրբեջանցի Իրաննի քաղաքացիների մուտքի համար։ Իսկ այս մասնավոր դեպքը պարզապես անհետևանք չի կարելի թողնել, ընդ որում, ես կգերադասեմ, որ էդ Աբուլֆազլ ա, ինչ ա, պատիժ կրի իր հայրենիքում, որովհետև իրենց մոտ պատիիժներն անհամեմատ ավելի խիստ են։

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее